Ադրբեջանում մայրը դանակահարել է աղջկան
Բաքվի Խազարի շրջանում դանակահարություն է տեղի ունեցել: Այս մասին գրում է «Oxu.Az»-ը՝ հղում տալով տեղի ոստիկանության տարածած հաղորդագրությանը:
1994 թ. ծնված Գալա Ջամալա Գամիդովան ոստիկանություն էր դիմել: Աղջկա պնդմամբ, նա իր մոր տանն է եղել, որտեղ էլ մայրը դանակով հարձակվել է իր վրա:
Որպես հետևանք, մայրը նրան դանակահարել է: Տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է №1 Բժշկական կլինիկական կենտրոն: Բժիշկները նրա վիճակը բավարար են գնահատում:
Կատարվում է նախաքննություն: