«Audi»-ն կներկայացնի ամենահզոր «Q5»-ը
«Q5» քրոսովերը կներկայացվի այս աշնանը: Ավտոմեքենայի ամենամեծ արագությունը կկազմի 250կմ/ժամ: Մոդելը տարբերվում է տեխնիկական բազում լուծումներով: Այս մասին գրում է Actualnews.org-ը:
«Audi» ընկերությունը նախատեսում է մոդելը պաշտոնապես ներկայացնել այս տարվա սեպտեմբերին: Նոր մոդելը «Q5» միջին չափեր ունեցող քրոսովերի ամենահզոր տարբերակը կլինի: Մեքենան, որի մասին նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, ունի 2.9-լիտրանոց V-աձև բենզինի շարժիչ, որն ունի վեց ցիլինդր:
Շարժիչի առավելագույն հզորությունը կազմում է 450 ձիաուժ:
Ինժեներները տրանսպորտային միջոցը ստեղծելիս օգտագործել են «MLB» մոդուլային հարթակը: