Ճվճվ Արոյի մահվան դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է
Armtimes.com-ը գրում է.հանրությանը հայտնի «Ճվճվ Արո» մականվամբ 52-ամյա Արա Վարդանյանի մահվան դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցադեպի բացակայության հիմքով:
Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Նա նշեց, որ ըստ բժշկական հետազոտման արդյունքների՝ մահացել է գլխուղեղի իշեմիկ ինսուլտից:
Հիշեցնենք, որ «Ճվճվ Արոյի» դին հայտնաբերվել էր հուլիսի 7-ին՝ ժամը 19:45-ի սահմաններում: Հանրությանը հայտնի Վարդանյանը մի քանի օր առաջ է Ռուսաստանից վերադարձել Հայաստան
Արա Վարդանյանի մահվան հանգամանքները պարզելու համար Կենտրոնի քննչական բաժնում նյութեր էին նախապատրաստվում:
Վերջինս եղել է Երեւանի ավագանու ԲՀԿ անդամ. նա եւ նրա երկու որդիները բազմիցս հայտնվել են մամուլի եւ մասնավորապես իրավապահների ուշադրության կենտրոնում: Նրա որդին՝ 24-ամյա Սերժ Վարդանյանը բազմիցս աչքի է ընկել արկածային ավտովթարներով: