Երևանում հայտնի հոգեբանի մահվան փաստով հետախուզվող 34-ամյա կասկածյալին հայտնաբերել են
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանի մահվան մեջ մեղադրվող և հետախուզման մեջ գտնվողն 34-ամյա Հրանտ Համբարձումյանը հայտնաբերվել է:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին, ժամը 14.40-ի սահմանում, հենց իր աշխատասենյակում դանակահարել էին հոգեբան Ռուբեն Պողոսյանին: Նա վնասվածքներ էր ստացել դեմքի գլխի և վերին վերջույթների շրջանում:
Պարզվել է, որ նրան դանակահարել է 34-ամյա Հրանտ Հ.-ն թուղթ կտրելու դանակով: Հոգեբանին ծանր վիճակում «շտապօգնության» մեքենայով անմիջապես տեղափոխել են են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Նրա մոտ առկա է եղել առատ արյունահոսություն եւ ծանր աստիճանի հեմոռագիկ շոկ: Հուլիսի 20-ին հայտնի հոգեբանը հիվանդանոցում մահացել էր:
Մեր տեղեկություններով դանակահարողն նրա հիվանդներից է և նախնական տեղեկություններով՝ ունի հոգեկան խնդիրներ: