Հզոր պայթյուն Չինաստանում. կան զոհեր և վիրավորներ
Չինաստանում Չզեցզյան նահանգի Հանչժոու քաղաքում հզոր պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները։
Հաղորդվում է, որ նվազագույնը 2 մարդ զոհվել է, ավելի քան 55 մարդ տուժել է։
Ոստիկանության տվյալներով՝ պայթյունը կարող էր գազի արտահոսքի հետևանք լինել։