Վայոց ձորում կախված հայտնաբերված երիտասարդի ինքնությունը պարզվել է
News.am-ը գրում է. Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում հուլիսի 16-ին ծառից կախված հայտնաբերված տղամարդու ինքնությունը պարզվել է:
Իրավապահները պարզել են, որ մահացած երիտասարդը Արարատի մարզի Մասիս քաղաքից է: Թե ինչու էր նա եկել Եղեգնաձոր, կպարզի նախաքննական մարմինը: Այս պահին հայտնի չէ նաեւ 25-ամյա երիտասարդի մահվան հանգամանքները: Չի բացառվում, որ տեղի ունեցածը սպանություն է:
Հիշեցնենք, որ երիտասարդին հայտնաբերել են Եղեգնաձոր-Ագարակաձոր ճանապարհին գտնվող հանդամասերից մեկում:
Կատարվում է քննություն հանգամանքները պարզելու համար: