Ֆելիքս Խաչատրյանը Հանրայինում վարելու է «Սիրո բանաձև» հաղորդումը
Aysor.am-ը գրում է.հաղորդավար, ռեփեր Ֆելիքս Խաչատրյանը տևական դադարից հետո կրկին վերադարձել է Հանրային հեռուստաընկերություն:
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նոր եթերաշրջանում դերասանը վարելու է «Սիրո բանաձև» հաղորդաշարը, որի շրջանակներում հյուրընկալվելու են սիրված ու ճանաչված արտիստները: Առաջին հյուրերն են դերասան-ամուսիններ Սարգիս և Մանո Գրիգորյանները: