«Linkin Park» խմբի վոկալիստը ինքնասպան է եղել
«Linkin Park» ռոք խմբի վոկալիստ Չեսթեր Բեննինգթոնը ինքնասպան է եղել:Այս մասին գրում է «BBC»-ն:
«Ես շոկի մեջ եմ և վշտից խոցված, սակայն դա ճշմարտություն է»,- թվիթերյան իր էջում գրառել է «Linkin Park» խմբից Մայք Շինդոնան:
Աղբյուրների տեղեկություններով՝ Բեննինգթոնը կախվել է Լոս Անջելեսի շրջանում Պալոս-Վերդես-Էսթեյթսում գտնվող իր առանձնատանը։ Նրա մարմինը հայտնաբերել են հուլիսի 20-ի առավոտյան։ Երգիչը ամուսնացած է եղել երկու անգամ, 6 երեխաների հայր է:
Նշվում է նաև, որ երգիչը ինքնասպանություն է գործել խմբի անդամներից մեկի` կրկին ինքնասպանություն գործած Քրիս Կորնելլայի ծննդյան օրը:
Բեննինգթոնը երկար տարիներ պայքարել է թմրամոլության ու ալկոհոլային կախվածության դեմ։ Նա բազմիցս խոստովանել է, որ մտածել է ինքնասպանության մասին և դա կապել է այն բանի հետ, որ մանկության տարիներին մեծահասակ տղամարդու կողմից սեռական բռնության է ենթարկվել։
Չեսթերը ծնվել է 1976թ.: Երաժշտական կարիերան սկսել է 17 տարեկանում: «Linkin Park»-ի սոլիստ նա դարձել է 1997թ.: