Հրաշալի քաղաք է, Լոքյան ինչու՞ չեք տեղափոխվում Գյումրի.վարչապետը զբոսնեց Գյումրիում (տեսանյութ)
Աայսօր փակ աշխատանքային այցով Գյումրի է ժամանելու ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Վերջինս տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի, Շիրակի մարզպետի եւ Գյումրու քաղաքապետի հետ այցելեց «Լենտեքս» կարի արտադրամաս, «Սամարիթեր» հիվանդանոց, ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղ, Ռուսթավելի փողոց, որտեղ կապիտալ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում:
«Կատարված աշխատանքները բավարար եմ գնահատում, պետք է, որ ստանանք այն ինչ նախատեսել ենք: Սեպտեմբերին ավարտում ենք փողոցի աշխատանքներն եւ դրանից հետո կանցնենք Շիրազի փողոցին: Օգոստոսին գալու ենք նաեւ Շիրակի մարզ՝ այլ ծրագրեր իրականացնելու»,- ասաց վարչապետը: