Իրանցի զբոսաշրջիկը Բաքվում ման է եկել «Հայաստան» գրառմամբ վերնաշապիկով (լուսանկար)
Ծիծաղելի իրավիճակում է հայտնվել իրանցի զբոսաշրջիկը, ով «ՀԱՅԱՍՏԱՆ-ARMENIA» գրառմամբ վերնաշապիկով մտել է Բաքվի խանութներից մեկը: Ըստ ադրբեջանական GoldNews.az-ի՝ դեպքը տեղի է ունեցել «28 Mall»-ում...
Ադրբեջանցիների բողոքներից հետո խանութի հսկիչները պարտադրել են իրանցի զբոսաշրջիկին փոխել վերնաշապիկը: Ասեմ, որ իրանցու բախտը բերել է... Ադրբեջանում ուղղակի գազազում են «ՀԱՅԱՍՏԱՆ-ARMENIA» բառերից և հայերին վերաբերող ամեն ինչից և կարող էին մեր հարավային հարևանի Բաքվում գտնվող զբոսաշրջիկին ծեծի ենթարկել, բանտարկել՝ ադրբեջանցիներին վիրավորելու համար կամ նույնիսկ սպանել: ...Բայց այս անգամ ամեն ինչ բարեհաջող է ավարտվել:
Իրանցուն ընդամենը տկլորացրել են...
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք: