Գերմանիայում ռումբ են հայտնաբերել. մասսայական տարհանում է սպասվում
Ավելի քան հազար մարդ ստիպված են լքել իրենց տները գերմանական Էսսեն քաղաքում Երկրորդ համաշխարհային պատերազմի օրերից մնացած ռումբի պատճառով: Այս մասին հայտնում է «Focus» պարբերականը:
Ինչպես հայտնում է պարբերականը՝ 500 կգ կշռով բրիտանական ռումբը հայտնաբերվել է դպրոցի տարածքում:
Իշխանությունները խորհուրդ են տալիս անվտանգության նպատակներով փողոցներից դուրս բերվել տրանսպորտային միջոցներ: