Ֆրանսիայում երիտասարդ երգչուհին մահացել է սեփական համերգի ժամանակ (տեսանյութ)
Ֆրանսիայում 35-ամյա երգչուհի Բարբարա Վալդենսը մահացել է համերգի ժամանակ անմիջապես բեմում: Այս մասին հայտնում է «BBC»-ն:
Նշվում է, որ անհայտ պատճառներով աղջկա սիրտը կանգնել է: Հնարավոր վարկաճներից մեկն այն է, որ երգչուհին հարվածել է հոսանքը:
Պարբերականը հաղորդում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել ֆրանսիական Գուդրոն բնակավայրում, որտեղ Վալդենսը հանդես էր գալիս տեղական եկեղեցում:
Իրավապահ մարմինները խուսափում են մեկնաբանություններ տալուց: