Բակո Սահակյանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա սեպտեմբերին
Արցախի Հանրապետության անցումային փուլի համար ընտրված նախագահ Բակո Սահակյանի երդմնակալության արարողությունը կկայանա սեպտեմբերի 7-ին: Այս մասին «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտնել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:
Երդմնակալության արարողությունից հետո Արցախի գործող կառավարությունը հրաժարական է տալու, իսկ 20 օրվա ընթացքում ձևավորվելու է նորը: Նոր սահմանադրությամբ՝ Արցախը վարչապետ չի ունենալու: Կառավարության ղեկավարը լինելու է նախագահը:
«Առաջիկա երեք տարում սպասվում է շատ լուրջ աշխատանք՝ համակարգը հարմարեցնելու, ադապտացնելու սահմանարդությամբ ձևավորված նոր կառավարման համակարգին: Դրա տակ պետական համակարգի բոլոր թևերը իրենց անելիքներն ունեն», – ասել է Ղուլյանը: