Մանրամասներ՝ Գյումրում տեղի ունեցած դանակահարությունից
Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հուլիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 03։50-ի սահմաններում ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնի տարբեր մասերում սուր կտրող-ծակող առարկայից ստացած բազմաթիվ վերքերով անգիտակից վիճակում շտապօգնության հերթապահ խումբը Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխել անձը չպարզված տղամարդու։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը, ով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, և, ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չէ կատարվածի մասին հայտարարություն տալու, Շիրակի մարզի բնակիչ՝ 34-ամյա Արտակ Դիլանյանն է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածյալ, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին նրա ինքնությունը չեն հայտնում։ Ֆոտորագրողը հայտնում է, որ վիրավոր Ա. Դիլանյանը 2014 թվականի նոյեմբերի 20-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է 5 տարի 9 ամիս ազատազրկման, և որպես պատիժ կրող՝ գտնվում էր «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում և համարվում էր բաց-ուղղիչ հիմնարկի դատապարտյալ։ Նա տարիներ առաջ մասնակցություն է ունեցել ողբերգական ավտովթարի, ինչի հետևանքով 2 հոգի մահացել էին։
Մանրամասները՝ այստեղ: