Ծխախոտը գետնին գցելու համար կտուգանվեն 16 հազար դրամով
Այսօր՝ հուլիսի 20-ին, ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրին և միջոցառումների ժամանակացույցին:
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ներկայացնելով նախագիծը, ասաց, որ ծրագիրն արդեն մտել է ընթացքի մեջ։ «Այն ներկայացնում է պետություն, մասնավոր կազմակերպություն, հասարակություն, համայնք համագործակցությունը, որը կոչված է մոբիլիզացնելու հասարակությանը, գործարար շրջանակներին, ՏԻ մարմիններին: Իրականության մեջ մենք ունեցել ենք բավական ցածր մշակույթ և այսօր փորձում ենք հաղթահարել այդ լայնածավալ խնդիրը»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ դեկտեմբերի 16-ին ընդունել են ուղղիչ գործողությունների ցանկ, արդեն որոշ աղբավայրեր փակվել են:
Նախարարը նշեց, որ օրենքը կոշտ մեխանիզմներ է պարունակում: Սահմանված են տուգանքները, որոնք 16 հազարից կհասնեն մինչև 300.000 դրամի: Դ. Լոքյանը նշեց, որ ծխախոտը գետնին գցող քաղաքացին կտուգանվի 16 հազար դրամով: