Սոցիալական ցանցերն ի հայտ բերեցին մեր հասարակությունում առկա գրեթե բոլոր արատավոր երևույթները
Թվում էր, թե սոցիալական ցանցերը յուրատեսակ հարթակ կդառնային միջին ու բարձր կրթական մակարդակ ունեցողների համար քննարկումների, դատողությունների, անձնական կարծիքների, տեսակետների արտահայտման համար՝ դրանով իսկ ինչ-որ կերպ ձևավորելով ԱՌՈՂՋ հասարակական կարծիք կամ դրականորեն ազդելով վերջինիս ձևավորման վրա։
Բայց արի ու տես, որ այն ի հայտ բերեց մեր հասարակությունում առկա գրեթե բոլոր արատավոր երևույթները։ Ավելին՝ ևս մեկ անգամ գոնե ես համոզվեցի, որ մենք ունենք կրթության վտանգավորության աստիճանի ցածր մակարդակ։
Այս իրավիճակն ավելի ցավալի է դառնում, երբ տեսնում ես, որ վերլուծող ու հետևություններ անողներ էլ չկան։
Տիգրան Սահակյան. Ֆեյսբուք: