Խոշոր ու ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. բախվել են Opel-ն ու Mercedes-ը. կա 1 զոհ, 6 վիրավոր
Shamshyan.com-ը գրում է. «Այսօր՝ հուլիսի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Գյումրի քաղաքից դեպի Շիրակ գյուղ տանող ճանապարհահատվածում՝ Շիրակ գյուղի գերեզմանների հարևանությամբ, բախվել են Opel մակնիշի 34 CV 840 համարանիշի և Mercedes մակնիշի 77 NT 477 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 6 հոգի, որից 4-ը երեխաներ են, իսկ 2-ն էլ ավտոմեքենաների վարորդները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարները, ովքեր հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենայից փորձում են դուրս բերել մահացածի դին։
Մանրամասները՝ այստեղ: