Խոշոր խաղատների համար նոր կարգ կգործի
Կառավարության այսօրվա նիստում հստակեցվեց խոշոր խաղատների գործելու թույլտվության տրամադրման կարգը և ընդունվեց համապատասխան որոշումը:
Հարցի զեկուցող, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտնեց, որ եթե խաղատան հիմնադիրները մի քանի ներդրողներ են, ապա լիցենզիան կտրամադրվի նրանցից մեկին՝ մյուսների համաձայնությամբ:
Նշենք, որ «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի համաձայն՝ չի կարելի նոր խաղատներ կառուցել հատուկ հատկացված գոտիներից (Սևան, Ծաղկաձոր, Ջերմուկ, Մեղրի) դուրս:
Բացառություն է համարվում 100 մլիլոն դոլարից ավելի ներդրումային ծրագրերի համար: