ՊԵԿ-ը պնդում է, որ օպտիմալացված և աճուրդի հանված մեքենաներն անպիտան են. Armtimes.com
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ի պատասխան Armtimes.com-ի հարցման պնդում է, որ ՊԵԿ-ի ավտոպարկը բաց է ցանկացած քաղաքացու համար, որը ցանկանում է տեսնել աճուրդի հանված ավտոմեքենանները:
ՊԵԿ-ի տրամադրած պատասխանում ասվում է, որ Պետական գույքի կառավարման վարչության պետի 2017թ. հունիսի 29-ի թիվ 104-Ա հրամանով օտարման ենթակա «ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված գույքից վաճառքի է հանվել ՊԵԿ-ին պատկանող 16 ավտոմեքենա, որից մի մասը գտնվում է ՊԳԿ վարչության ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ 2-րդ, փողոց 79 հասցեում գտնվող ավտոպարկում, իսկ մնացածի տեղափոխումը պահառության տարածք անհնար է եղել` տեխնիկապես անսարք և ոչ պիտանի վիճակում գտնվելու պատճառով, ուստի դրանց զննումը և գնահատումն իրականացվել է ՊԵԿ ավտոտնտեսության տարածքում (ք. Երևան, Սևանի փող. 104):
«Հավաստիացնում ենք, որ բոլոր այն քաղաքացիները, ովքեր ցանկություն կհայտնեն ծանոթանալ վերոհիշյալ ավտոմեքենաների վիճակին, կարող են անարգել մուտք գործել Պետական եկամուտների կոմիտեի ավտոտնտեսություն և տեղում ծանոթանալ ավտոմեքենաների տեխնիկական վիճակին»,- փոխանցել են ՊԵԿ լրատվականից:
Մանրամասները՝ այստեղ: