Գիշերը Գյումրիում «Ռելաքս» գիշերային ակումբի մոտակայքում դանակահարություն է եղել. Shamshyan.com
Գյումրիում գիշերը հերթական սկանդալային միջադեպն է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ: Armtimes.com-ին պարզ դարձավ, որ հուլիսի 20-ին՝ ժամը 03:50-ի, պարանոցի աջ և ձախ կեսի, գլխի շրջանի, աջ դաստակի նախաբազկի և ձախ նախաբազկի շրջանի կտրած-ծակած արյունահոսող վերքերով Գյումրի բժշկական կենտրոն է տեղափոխվել արական սեռի մեկ անձ: Վերջինիս ինքնությունն անհայտ է: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ տղամարդու անունն Ավետիք է: Նա այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Դեպքը տեղի է ունեցել Գյումրու Խրիմյան Հայրիկ փողոցի սկզբնամասում գտնվող բենզալցակայանի մոտ՝ «Ռելաքս» գիշերային ակումբի դիմաց: Խոսվում է, որ մարմնական վնասվածքներ ստացած անձը գիշերը զվարճացել է «Ռելաքս» գիշերային ակումբում, որից հետո վիճաբանության է բռնվել անհայտ անձանց հետ:
Մանրամասները՝ այստեղ: