Դոն Պիպոյի դեմ մահափորձ նախապատրաստելու մեղադրանքով կալանավորվածների կալանքը երկարաձգվել է. News.am
Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի դեմ մահափորձ նախապատրաստելու մեղադրանքով կալանավորված Արկադի Քոչինյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է:
Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, News.am-ը տեղեկացավ նրա շահերի պաշտպան Արմինե Ֆանյանից: Նա նշեց, որ իր պաշտպանյալը դեռ շարունակում է մնալ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի առանձին խցում:
Պաշտպանը դիմել էր ՔԿՀ, որպեսզի ապահովեն իր պաշտպանյալի անվտանգությունը, Արմինե Ֆանյանի խոսքով, բավարար հիմքեր կան ենթադրելու, որ իր պաշտպանյալին ՔԿՀ-ում վտանգ է սպառնում:
Մանրամասները՝ այստեղ: