Բնական ռեսուրսների՝ առանց թույլտվության, չափաքանակներից ավելի օգտագործման խախտումները չեն կանխարգելվում. վարչապետ
Կառավարության հերթական նիստին վարչապետ Կարեն Կարապետյանի հերթական հանձնարարականներից մեկը վերաբերում էր բնական ռեսուրսների օգտագործման պահանջների խախտումներին:
«Բնական ռեսուրսներն առանց թույլատվության կամ սահմանված չափաքանակներից ավելի օգտագործման համար գործող պատժամիջոցների անհամաչափ խստության հետևանքով նման իրավախախտումները չեն կանխարգելվում և որոշ դեպքերում կրում են շարունակական բնույթ»,-ասել է նա և նշել, որ դա նաև անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում ռեսուրս օգտագործողների միջև:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ նա Բնապահպանության նախարարությանը հանձնարարել է 2 ամսում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկությունների փաթեթ՝ բնական ռեսուրսների՝ առանց թույլտվության կամ սահմանված չափաքանակներից ավելի օգտագործման խնդի կանոնակարգման վերաբերյալ՝ ներառյալ ոլորտի հստակեցման ուղղված օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ:
Վարչապետը հորդորել է ըստ անհրաժեշտության հարցը քննարկել շահագրգիռ այլ մարմինների հետ: