Ականի պայթյունից վիրավորված պայմանագրային զինծառայողը վիրահատվել է, կյանքին վտանգ չի սպառնում
Հուլիսի 19-ին ականի պայթյունից վիրավորված Արարատի գնդի պայմանագրային զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:
«Պայմանագրային զինծառայողը դեռ շարունակում է մնալ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Երեկ՝ տեղափոխվելուց հետո ենթարկվել է վիրահատության, ոտնաթաթն էր վնասվել»,-ասաց Խաչատրյանը` հավելելով, որ զինծառայողի վիճակը նորմալ է, կյանքին վտանգ չի սպառնում: