Սպիտակի ոլորաններում «Range Rover» է այրվել
Արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 20-ին, ժամը 07:39-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում այրվում է ավտոմեքենա:
ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:05-ին, մարվել՝ 08:10-ին:
Այրվել է «Range Rover» մակնիշի 77 AM 701 պետհամարանիշով (վարորդ՝1984 թ. ծնված Ա. Մ.) ավտոմեքենայի շարժիչի հատվածն՝ ամբողջությամբ, ցուցիչների վահանակը՝ մասնակի, սրահի առջևի հատվածը՝ մասամբ, ավտոմեքենայի առջևի աջ անիվն՝ ամբողջությամբ: