Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. «X5»-ը և «06»-ի գազի բալոնը հայտնվել են դաշտում. կան վիրավորներ. Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ հուլիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Եղվարդից Նոր Գեղի տանող ավտոճանապարհին բախվել են BMW X5 մակնիշի 98 AC 888 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 35 LT 047 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 06-ի գազի բալոնը մեքենայից պոկվել է, իսկ X5-ը հայտնվել է դաշտում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Մանրամասները՝ այստեղ: