Հայազգի բլոգերը «Lamborghini»-ի միջով կրակում է թիրախին (տեսանյութ)
Հայազգի բլոգեր Էդվին Սարգսյանը տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրում է իր հերթական արտասովոր կրակոցը թիրախին: Այս մասին գրում է Motor.ru-ն:
Բոգերն այս անգամ 20 միլիմետր տրամաչափի փամփուշտով կրակում է «Lamborghini Huracan LP610-4» սուպերքարի միջով:
Որպես թիրախ բլոգերը երկու ձմերուկ է օգտագործել` տեղադրելով դրանք սուպերքարի ետևում: Փամփուշտն անցել է մեքենայի բաց լուսամուտների միջով: