Բասկովը հրաժարվել է մեկնաբանել իր և Լոպիրյովայի հարսանիքը
Երգիչ Նիկոլայ Բասկովը հրաժարվել է մեկնաբանել իր հարսանիքը Գրոզնիում: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
Գալիք պսակադրության մասին «Instagram»-ի իր էջում հայտնել էր Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը: Նրա խոսքով՝ երգչի ընտրյալը Վիկտորյա Լոպիրյովան է:
Ինչպես հայտնել էր Քադիրովը, հարսանիքը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 5-ին: Այդ օրը Չեչնիայի նախագահը կնշի ծննդյան տարեդարձը, իսկ Գրոզնին՝ քաղաքի օրը:
«Ես չեմ մեկնաբանի...եկեք ապրենք մինչ այդ»,- ասել է իր հերթին Նիկոլայ Բասկովը: