Բակո Սահակյանն ընդունել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 19-ին ընդունել է Երևանի քաղաքապետարանի պատվիրակությանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են Երևանի և ԼՂՀ մայրաքաղաքի ու շրջանների միջև համագործակցությանը և մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Երկրի ղեկավարը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես սատարում է Արցախին՝ պահանջված և կարևոր համարելով Մայր Հայաստանի մայրաքաղաքի հետ կապերի ընդլայնումն ու խորացումը:
Հանդիպմանը մասնակցում էին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք: