Հենրիխ Մխիթարյանը՝ «Ֆորմուլա-1»-ի չեմպիոն Նիկո Ռոսբերգի հետ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է և լուսանկարվել է 2016թ. Ֆորմուլա-1-ի չեմպիոն Նիկո Ռոսբերգի հետ: Գերմանացի ավտոարշավորդն ԱՄՆ-ում ներկա է եղել անգլիական թիմի հերթական մարզմանը:
Հիշեցնենք, որ չեմպիոն դառնալուց հետո Ռոսբերգը հայտարարեց Ֆորմուլա-1-ից հեռանալու մասին: