Աստղագետների հայտնաբերած նոր մոլորակի վրա միջին կյանքի տևողությունը 150 հազար տարի է
Աստղագետները հայտնաբերել են մոլորակ, որի վրա մեկ տարին տևում է 4.5 ժամ: Այս մասին գրում է «Ren.tv»-ին՝ հղում տալով «Fox News»-ին:
Ըստ փորձագետների, նոր հայտնաբերված մոլորակը անվանել են «Epic 228813918», որը մեկ ամբողջական պտույտ կատարում է 4 ժամից մի փոքր ավել ժամանակում:
«Սա կարճ ուղեծրային ժամանակ ունեցող մոլորակների մեջ երկրորդն է, այն «Koi 1843.03»-ին զիջում է ընդամենը 4 րոպեով»,- հայտարարել է գիտնականների թագավորական աստղագիտական ընկերությունը:
Փորձագետները կարծում են, որ մարդկային կյանքի միջին տևողությունը այդ մոլորակի վրա կարող է լինել 150 հազար տարի: