Աբխազիայում հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի 30 սպանված զինվորների մնացորդներ
Աբխազիայում «Ալպիական ճակատ-2017» արշավախումբը հայտաբերել է Երկրորդ համաշխարհային պատերազմի 30 խորհրդային զինվորների մնացորդներ: Այս մասին գրում է «РИА Новости»-ին:
«30 խորհրդային զինվորների մնացորդները, ովքեր զոհվել Հայրենական Մեծ պատերազմում 1941-1945 թվականներին հայտնաբերվել է որոնման արշավախմբի կողմից», - ասված է հայտարարության մեջ:
Ըստ արշավախմբի ղեկավար Մեդվենսկոյի՝ զինվորները մահացել են 1942 թվականի հոկտեմբերի 15-16-ը, երբ խորհրդային զորքերը անհաջող փորձեր են իրականացնել: Զորքերը հանդիպել են ծանր գնդակոծության:
Նա նաև նշել է, որ զինվորները թաղված չեն եղել, այլ նրանց մարմինները եղել է ժայռերի վրա:
Որոնողական աշխատանքներ իրականացնելու գաղափարը առաջացել է այն բանից հետո, երբ առցանց զբոսաշրջային ֆորումներից մեկում մեկ տարի առաջ արված գրառումից հետո:
Զինծառայողների մնացորդները վաղը կտեղափոխվեն Պշկու գյուղ և շաբաթ օրը այնտեղ հանդիսավոր կերպով կհուղարկավորվեն:
Որոնողական աշխատանքները իրականացվել են Աբխազիայի նախագահի հրամանով: Որոնողական աշխատանքների իրականացման համար կազմվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը գլխավորում է նախագահի աշխատակազմի ղեկավար Դաուր Արշբայը: