Արարատում ականի պայթյունից վիրավորվել է պայմանագրային զինծառայող է վիրավորվել
Այսօր՝ հուլիսի 19-ին, Արարատում ականի պայթյունից Արարատի գնդի պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն:
Ինչպես հայտնում է աղբյուրը՝ ստացվել է ահազանգ, որ զորամասերից մեկի տարածքում զինծառայողը, շեղվելով մարտական երթուղուց, ստացել է ոտքի սրունքի բեկորային վնասվածք: Վիրավորված զինծառայողը անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց և ներկա պահին ստանում է անհրաժեշտ բուժօգնություն:
Դեպքի վայրում աշխատում է քննչական խումբ: