Միսթր Բինի նոր հումորային հոլովակը՝ «British Airways»-ի համար (տեսանյութ)
Համացանցում հրապարակվել է «British Airways» ավիաընկերության համար արված տեսանյութ, որում նկարահանվել են կինոյի համաշխարհային աստղերը: Մասնավորապես, հոլովակում է հայտնվում լեգենդար դերասան Ռոուեն Ատկինսոնը, ով հայտնի է Միսթր Բինի մասին սերիալներով:
Նրանից բացի նկարահանվել են նաև Յեն Մաքքելլենը («Մատանիների տիրակալը»), Ջիլիան Անդերսոնը («Գաղտնի նյութեր»), ինչպես նաև դերասաններ Թենդի Նյուտոնը և Չիվետել Էջիոֆորը, և խոհարար Գորդոն Ռամզին:
Հոլովակը հումորային կերպով տեղեկացնում է ուղևորներին ինքնաթիռում անվտանգության կանոնների մասին: Այն նկարահանվել է «Comic Relief» բարեգործական կազմակերպության հետ համատեղ: