Ադրբեջանը հայտնել է լրտեսական ցանց հայտնաբերելու մասին
Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը հայտնել է լրտեսական ցանցի հայտնաբերման մասին: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հաղորդվում է, որ լրտեսական ցանցը փորձել է տեղեկություններ ստանալ երկրի բանակի և իրավապահ մարմինների գործողությունների ծրագրերի մասին:
«Ադրբեջանի Պետանվտանգության ծառայության կոնտրհետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել Մուխտար Յագուբովին, ով փորձել է լրտեսության ճանապարհով հայթայթած տեղեկությունները փորձել է տեղափոխել կրիչների վրա»,- հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը: