Արգենտինայում հուլիսի կեսերին անբնական ցրտերից 7 մարդ է զոհվել
Արգենտինայում ոչ բնականոն ցրտերի հետևանքով նվազագույնը 7 մարդ է զոհվել, որոնց մեծ մասը մեծահասակներ են: Այս մասին հայտնում է «Vesti.ru»-ն՝ հղում տալով «Diario 26» պորտալին:
Ցուրտը տարածվել է գրեթե ողջ երկրով մեկ հուլիսի կեսին: Ամենասառը ջերմաստիճանը գրանցվել է Նեուկեն նահանգում, որտեղ գրանցվել է մինչև 20 աստիճան ցուրտ:
Զոհված մարդիկ բնակվել են Մար դել Պլատա, Ռաֆաէլա, Հունին դե լոս Անդելես, Լա Պլատա և Կորդոբա քաղաքներում: