Իսրայելում քրիստոնյան սպանել է հարազատ դստերը՝ մահմեդականի սիրահարվելու համար
Իսրայելում Ռամլե քաղաքի 58-ամյա քրիստոնյա բնակիչ Սամի Կարրան սպանել է դստերը այն բանի համար, որ 17 ամյա Հենրիեթը սիրահարվել էր մահմեդականի: Այս մասին գրում է «CNN»-ը:
Ինչպես հայտնում է աղբյուրը՝ աղջիկը փախուստի է դիմել իր սիրեցյալի հետ և սկսել բնակվել նրա բնակարանում ՝ տղայի և նրա մոր հետ միասին, ինչը վերջնականապես շարժել է հոր զայրույթը:
Հենրիեթի ընտանիքը փորձել է դստերը տուն վերադարձնել՝ սպառնալով նրա ընկերոջն ու մորը, իսկ հայրը հանդիպումներից մեկի ժամանակ հարվածել է աղջկան։ Սակայն սոցաշխատողի հետ համատեղ հանդիպումից հետո Հենրիեթը տուն է վերադարձել։ Հունիսի 12-ին նա ավարտել է դպրոցը, իսկ հետո հայտնել հարազատներին, որ ուզում է իսլամ ընդունել։ Լսելով դա՝ հայրը վերցրել է դանակն ու երեք անգամ հարվածել աղջկան։