Բաքվում ընթանում է Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը
Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները չորեքշաբթի կհանդիպեն Բաքվում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկելու են տարածաշրջանային նախագծերի իրականացումը: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
Հանդիպման օրակարգում կլինեն քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտի և հումանիտար ոլորտներում համագործակցության զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային նախագծերի իրականացմանը վերաբերող հարցեր:
Բացի դա չորեքշաբթի Բաքվում կանցկացվի Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների եռակողմ հանդիպումը: Դա նախարարների՝ այս ձևաչափով արդեն 4-րդ հանդիպումը կլինի: