Ղրղզստանում ահաբեկչություն է կանխվել
Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի աշխատակիցները երկրում ահաբեկչություն իրականացնելու կասկածանքով ձերբակալել են Իրաքում և Սիրիայում մարտերի մասնակցած մարդու: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
Նշվում է, որ կասկածյալի մոտից առգրավվել է պայթուցիկ սարք: Կասկածյալը Ղրղզստանի քաղաքացի է, ծնված 1980 թ.-ին: Վերջինիս բնակության վայրի խուզարկության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 8 կգ կշռով ինքնաշեն պայթուցիկ սարք, որը վնասազերծվել է:
Հաղորդվում է, որ ձերբակալվածը «մասնակցել է իրաք-սիրիական գոտում ռազմական հակամարտությանը, անցել է դիվերսիոն, ռազմական պատրաստվածոթւյուն և երկրի տարածքում ծրագրել է ահաբեկչական գործողություններ իրականացնել: