Ֆիլիպիններում զինյալները հարձակվել են նախագահի պահակախմբի վրա
Ֆիլիպինների հարավում՝ Կոտաբատո նահանգում, նախագահի պահակախմբի վրա զինյալների հարձակման հետևանքով 7 մարդ է տուժել: Այս մասին հայտնում է «Anadolu» գործակալությունը:
Ֆիլիպինյան գեներալ Գիլբերտ Հապայայի խոսքով՝ զոհերի մասին հաղորդում չի ստացվել:
Ինչպես հայտնել են տեղական ոստիկանությունից՝ դեպքի պահին նախագահի պահակախմբի աշխատակիցները գտնվել են Արական և Դավաո քաղաքների միջև:
Խումբը շարժվում էր Կահայան դե Օրօ քաղաքի ուղղությամբ, որպեսզի զննում անցկացնի երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեի պլանավորված այցելությունից առաջ: