Գեղամյանի նվերը Վոլոդինն ավելի ջերմ է ընդունել, քան Պուտինը
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Եթե մինչ օրս Արտաշես Գեղամյանն իր գրքերն էր տպում (հոդվածների, ելույթների ժողովածուները) և շնորհանդես անում՝ հրավիրելով Սերժ Սարգսյանին, հիմա նույնն անում է Ռուսաստանում՝ հրավիրելով ՌԴ Պետդումայի նախագահին։
ԱԺ պատվիրակության Ռուսաստան կատարած այցի ժամանակ նա Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինին է նվիրել իր գրքերը։ Պետդուման իր պաշտոնական հաղորդագրության մեջ այդ արարողությունից անգամ լուսանկարներ է կցել։
Գեղամյանը մի քանի գիրք է նվիրել Վոլոդինին, որոնցից մեկը երկլեզու է՝ «2016թ. տագնապների և հույսերի տարի», մյուսը՝ յոթ լեզվով․ «Հայաստանի՝ Եվրասիական միություն մտնելու այլընտրանքը պատերազմն է»։ Դատելով լուսանկարներից՝ Գեղամյանի նվերը Վոլոդինն ավելի ջերմ է ընդունել, քան ժամանակին Պուտինը, ով սառն էր ընդունել Գեղամյանի նվեր-գրքերը»:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: