ՀՅԴ բյուրոյի նիստն այնքան էլ հարթ չի ընթացել. Սփյուռքի անդամները մեղադրանքներ են հնչեցրել
«Իրավունք» օրաթերթն իր «բամբասանք» խորագրի ներքո գրում է. «Ըստ ՀՅԴ-ին մոտ կանգնած աղբյուրի՝ կիսագաղտնիության պայմաններում կազմակերպված ՀՅԴ բյուրոյի և ՀՅԴ ԳՄ համատեղ նիստը այնքան էլ հարթ չի ընթացել:
Սուղ պաշտոնական լրատվությամբ՝ այդտեղ Հրանտ Մարգարյանը ներկայացրել է ՀՀԿ-ի հետ կոալիցիայի «ոչ ինքնանպատակ» բնույթը, իսկ նախարարները ներկայացրել են հաշվետվություն: Սակայն, մեր աղբյուրի վկայութմաբ՝ Սփյուռքից և հատկապես «Ամերիկայեն» եկած «ընկերները» սուր քննադատել են կոալիցիա մտնելու փաստը որպես այդպիսին, հնչեցրել են մեղադրանքներ՝ կուսակցական գծից շեղվելու և իշխանատենչության մասին ու առաջարկել մտածել «հետողորմյայի» մասին»:
Մանրամասները՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում: