Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտ»-ին պատմական արդյունքի օլիմպը չհաջողվեց նվաճել (տեսանյութ)
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտը» չկարողացավ հաղթահարել Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի արգելքը:
Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի հետ պատասխան խաղում «Ալաշկերտը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում պարտություն կրեց 1:3 հաշվով: Հյուրերը հասան կամային հաղթանակի: Հաշիվը բացեց Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմի սերբ հարձակվող Ուրոշ Նենադովիչը, սակայն հյուրերի հարձակվող Միխայիլ Գորդեյչուկի դուբլի շնորհիվ ԲԱՏԷ-ն արդեն մինչև ընդմիջում առաջ անցավ: Երկրորդ խաղակեսում ԲԱՏԷ-ի երրորդ գոլը խփեց կիսապաշտպան Մաքսիմ Վոլոդկոն:
Բելառուսում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել էր ոչ-ոքի՝ 1:1: