4-րդ զավակը. Ռոնալդուն հաստատել է, որ կրկին հայր է դառնալու (լուսանկարներ)
Կրիշտիանու Ռոնալդուի սիրելիի հղիության մասին լուրեր սկսեցին շրջանառվել դեռևս այս տարվա մայիսին, սակայն պաշտոնական հայտարարություններ մարզիկն ու Ջորջինա Ռոդրիգեզը չէին արել: Այսօր արդեն արտասահմանյան լրատվականները թնդում են վերնագրերով, որոնք հաստատել են լուրը: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
32-ամյա Կրիշտիանուն 4-րդ անգամ կհայրանա: «Ես երջանիկ եմ, որ կրկին հայր եմ դառնալու»,- ասել է ֆուտբոլիստը իսպանական «El Mundo»-ին: