Սիրիան դեսպան է նշանակել Հայաստանում
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ընդունել է Հարավային Ամերիկայում, Կուբայում ու Հայաստանում երկրի նորանշանակ դեսպաններին։ Այս մասին հայտնում է «Sana» լրատվական գործակալությունը։
Հայաստանում Սիրիայի դեսպանը Մոհամադ Ահմադ Խաջ Իբրահիմը երդում է տվել նախագահ Ասադին:
Ասադը առանձին հանդիպումներ է ունեցել դեսպանների հետ ու նրանց հաջողություն մաղթել նրանց առաքելություններում։