Հենրիխ Մխիթարյանը դարձյալ կպատասխանի ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին
Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձյալ հանդես կգա ֆեյսբուքյան ասուլիսով, որը կմեկնարկի հուլիսի 18-ին, Երևանի ժամանակով 22։15-ին։ Հարցերն արդեն կարող եք գրել UNINTERRUPTED-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցի միջոցով երկրպագուների հարցերին պատասխանել էր նաև հունիսի 23-ին։