Բելառուսում մեքենաների էրոտիկ լվացման մրցույթ է անցկացվել (տեսանյութ)
Բելառուսի Գրոդնո քաղաքում «SunDay-2017» փառատոնի ժամանակ հատուկ մրցույթի ընթացքում աղջիկներն ավտոմեքենաներ են լվացել և հանդիսատեսին էրոտիկ պարեր ցուցադրել։ Մրցույթին մասնակցել է 3 թիմ. երկուսը Գրոդնոյից, մեկը՝ Մինսկից։ Նշվում է, որ կարևոր պայման էին գեղեցկությունն ու սեքսուալությունը, իսկ ավտոմեքենայի մաքրությունը երկրորդական էր։
Տասը րոպեում գեղեցկուհիները խոնավ սպունգով լվանում էին ավտոմեքենան, դրանով շոյում իրենց մարմինը, գրկախառնվում էին՝ հրապարակայնորեն ի ցույց դնելով իրենց բարեմասնությունները։
Հաղթել են «7 րոպե» թիմի աղջիկները՝ Գրոդնոյից։