Ինչո՞ւ է Մովսիսյանը բաց թողել ՄՅՈւ-ի հետ խաղը
Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքը» ընկերական խաղում 1:2 հաշվով պարտվել է «Մանչեսթեր Յունայթեդին»: Այս մասին գրում է «armsport.am»-ը:
ՌՍԼ-ի գլխավոր մարզիչ Մայքլ Պետկեն ասել է, թե հայ ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանն ինչու չի մասնակցել խաղին.
«Մարզումներից մեկի ժամանակ Յուրան վնասվածք է ստացել, այժմ նա ապաքինվում է»,- մասնագետի խոսքն է մեջբերել ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ այդ խաղում Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ: