Մոսկվա-Երևան չվերթի օդանավը հարկադիր վայրէջք է կատարել. 81-ամյա ուղևորուհին հիվանդանոցի ճանապարհին մահացել է. News.am
«News.am»-ը գրում է. Մոսկվա-Երևան չվերթն իրականացվող ինքնաթիռը հուլիսի 16-ին Վոլգոգրադի օդանավակայանում հարկադրված վայրէջք է կատարել:
NEWS.am-ի հետ զրույցում Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը նշեց, որ պատճառը եղել է օդանավում գտնվող 81-ամյա կնոջ վատ ինքնազգացողությունը, որը ավելի ուշ հիվանդանոցի ճանապարհին մահացել է:
Նա ՌԴ քաղաքացի էր: