Ոչ մի միջնորդ երկիր իրավունք չունի հակամարտող կողմերից մեկին կամ երկու կողմին զինելու
Այն ռուսամետ մարդիկ, որոնք կուրորեն արդարեցնում են ՌԴ կողմից Ադրբեջանին մեծաքանակ զինատեսակների մատակարարման խնդրում ՝ թութակաբար կրկնելով ռուսի ասած «բիզնես է էլի, եթե ազերիները մեզնից չառնեն, ապա մեկ ուրիշից կառնեն և կամ զենքը միայն Ադրբեջանին չի տրվում այլև երկու կողմերին, որպեսզի ռազմական հավասարակշռությունը պահվի»:
Նախ ասեմ, որ երկու կողմերին տրվելիք զենքը անհամաչափ է բաշխվում և այն տրվում է ոչ թե հավասարակշռությունը պահպանելու համար, այլ միտումնավոր խախտելու նպատակով: Իսկ բիզնեսը, որպես փաստարկ բերելը բացահայտում է այդ մարդկանց միջազգային օրենքներից անտեղյակության և տգիտության մասին:
Ոչ մի միջնորդ երկիր իրավունք չունի հակամարտող կողմերից մեկին կամ երկու կողմին զինելու: Դա նման է նրան, որ խաղի դատավորը ակնհայտ կողմապահություն դրսևորի:
Ներսես Օհանջանյան. Ֆեյսբուք: