Ձերբակալվել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը
Ոստիկանությունը ձերբակալել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անխել-Մարիա Վիլյարին: Այս մասին հայտնում է «Vesti.ru»-ն:
Ձերբակալությունը տեղի է ունեցել իսպանական ֆուտբոլում կոռուպցիայի մասին գործի հետաքննության ընթացքում:
Նրա հետ միասին ձերբակալել են նաև որդուն՝ Գորկա Վիլյարին, ֆեդերացիայի ֆինանսական գծով տնօրեն Խուան Պադրոնին և մի շարք այլ պաշտոնյաների: Վիլյարին են վերագրում բազմաթիվ խախտումներ, ֆինանսական ալիքների և իշխանության վերահսկման նպատակով իրականացված կոռուպցիոն գործունեություն: